Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Աղվանի-Տաթև միջպետական ավտոճանապարհին երթևեկությունը կլինի սահմանափակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ավտոճանապարհի 23-ից 24-րդ կմ հատվածում իրականացվելիք վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 9-ին և 10-ին՝ ցերեկային ժամերին, նշված ճանապարհի երթևեկությունը կկազմակերպվի պարբերաբար ընդհատումներով և որոշակի սահմանափակումներով։

«Թեթև մարդատար մեքենաները վերականգնվող հատվածը կարող են շրջանցել Նորավան-Լծեն-Տաթև նորակառույց ճանապարհով։

Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,- ասվում է հաղորդագրությունում։