Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ահա ճանապարհը բացելու գինը․ Արցախի ղեկավարությունն ու ռուսական կոնտինգենտի հրամանատարությունը քարտ բլանշ են տվել Բաքվի ներկայացուցիչներին

Արցախցի հասարակական գործիչ Սերգեյ Շահվերդյանը գրել է․

Տեղեկատվական շտաբից ուրախությամբ հայտնեցին, որ բանակցությունների արդյունքում կյանքի ճանապարհը բաց է։ Միայն թե չասացին՝ ինչ գնով։ Փոխարենը, այդ մասին հայտարարեց ադրբեջանական կողմը՝ այդ երկրի էկոլոգիայի նախարարության ներկայացուցիչները գնացել են խաղաղապահ կոնտինգենտի շտաբ՝ շարունակելու քննարկել Ադրբեջանի ներկայացուցիչների մուտքի կազմակերպման հարցը՝ «Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում» բնապահպանական իրավիճակը վերահսկելու համար։

Որևէ բանակցությունների անհնարինությունը հայտարարելու և ճանապարհի անվերապահ ազատում պահանջելու և այս աղաղակող փաստը միջազգային ասպարեզում օգտագործելու փոխարեն, Արցախի իշխանությունները և խաղաղապահ զորախմբի ղեկավարությունը փաստացի քարտ բլանշ են տվել դրված նպատակներին հասնելու համար օգտագործել ճանապարհի գործոնը։