Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ախալքալաքում տեղի է ունեցել հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների

 Սեպտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների: Այս մասին գրում է Jnews-ը։

Պատերազմում զոհված հայորդիների հիշատակին Սուրբ Խաչ եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի դիմաց հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ խոնհարեցին շրջանի բնակիչները, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևորական Տեր Նարեկ քհն․ Տիգրանյանը, Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը, «Ջավախքը հայի կողքին է» հիմնադրամի ներկայացուցիչները և այլք։

Հոգեհանգստյան կարգից հետո Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը քարոզ կարդաց։ Այդ ժամանակ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները ներկա չէին։