Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ալ Ջազիրա». «Իսլամական ջիհադի» թևը հայտնել է իսրայելական հարվածներից 12 հրամանատարների և ակտիվիստի զոհվելու մասին

«Ալ Ջազիրա». «Իսլամական ջիհադի» թևը հայտնել է իսրայելական հարվածներից 12 հրամանատարների և ակտիվիստի զոհվելու մասին

«Saraya al-Quds»-ը (Երուսաղեմի ընկերությունները՝ «Իսլամական ջիհադ» պաղեստինյան խմբավորման զինված թևը) երկուշաբթի օրը հաղորդել է Գազայի հատվածում իսրայելական «Արշալույս» ռազմական գործողության արդյունքում իրենց շարքերում 12 հրամանատարների և ակտիվիստների զոհվելու մասին: Լուրը փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Al Jazeera հեռուստաալիքի տվյալներով՝ զոհվածների թվում կան երկու բարձրաստիճան հրամանատարներ։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին ավիահարվածների հետևանքով «Saraya al-Quds»-ի ականավոր զինվորականների՝ Խալեդ Մանսուրի (օգոստոսի 7) և Թեյսիր ալ-Ջաբարիի (օգոստոսի 5-ին) զոհվելու մասին։

Օգոստոսի 5-ին իսրայելական բանակը հայտարարեց Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» խմբավորման դեմ «Արշալույս» գործողության մեկնարկի մասին։ Կիրակի երեկոյան Եգիպտոսի միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղական ժամանակով ժամը 23:30-ից զինադադար հաստատելու մասին։

Հարակից հրապարակումներ`