ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների և անձնագրային բաժանմունքի աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 8-ին Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 49-ամյա Սեյրան Հ.-ն, որը 2018 թ. նոյեմբերի 12-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-205-րդ (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն հանցակցելը) և 178-րդ (Խարդախությունը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր