Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ալեն Ղևոնդյան. Բավական «լավ» ծուղակ սարքեցին սրանք երկրի գլխին

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը, արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ երեկվա հարցազրույցում հնչեցրած գնահատականներին, գրում է.

«Արձանագրենք, որ երրորդ փորձից հետ (1998, 2008, 2018) հաջողվեց էնպիսի օրակարգ ապահովել երկրում, որ իշխանությունը հանձնվի ռեգիոնում թուրք-ադրբեջանական շահերի սպասարկու խմբակին, իսկ այսօր Մեծն դավադիրը, իր ոճին բնորոշ մանիպուլյացիաներով, եկել էր փաստաբանություն անելու գործող ստահակին ու ասելու, որ վերջապես ի կատար ենք ածել դեռ վաղուցվանից առաջադրված պլանը. մենք թուրքի հետ պետք է բարեկամ լինենք՝ իրեն հանձնվելով:

Եվ սույն անձնավորության հայրը ԽՍՀՄ արտաքին հետախուզության սպա էր Հալեպում. Հետաքրքիր է, ինքը երբեմնի ՊԱԿ-ի՝ ԽՍՀՄ փլուզման ժկ, ո՞ր թևն էր սպասարկում, վստահ եմ Ելցինյան՝ արևմտյան:

Բավական «լավ» ծուղակ սարքեցին սրանք երկրի գլխին... հիմա էլ թե, բա. կա՛մ աջակցենք թուրքի հաճին՝ միավորվելով նրա շուրջ ու ստորագրելով երկրի բնաջնջման պայմանագիրը, կա՛մ երկիրը գցենք թուրք-ադրբեջանական երախը ու պատասխանատվությունը թող ընկնի նաև ձեր վրա:


Փաստացի տուպիկ սարքեցին սրանք երկրի գլխին:

Ցավոք այս տողերը ՀՀ առաջին ղեկավարի մասին են»։