Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ալիևը հայտարարել է, որ չեն պատրաստվում Ղարաբաղի հայերի կյանքը քննարկել միջազգային կենտրոնների հետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն կընդդիմանա ԵԱՀԿ Մինսկի խմբի վերականգնման փորձերին, քանի որ Արցախում ապրող հայերն Ադրբեջանի քաղաքացիներ են, և իրենք չեն պատրաստվում իրենց քաղաքացիների կյանքը քննարկել միջազգային կենտրոնների հետ:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս այցելել են օկուպացված տարածքներ, որտեղ նրանք տեսել են հայերի բարբարոսությունները, տեսել են մեր տարածքներում հայերի անօրինական բնակեցումները, բայց ոչ մի անգամ չեն դատապարտել Հայաստանին: Եվ հիմա մենք տեսնում ենք ԵԱՀԿ Մինսկի խումբը վերակենդանացնելու փորձեր: Մենք, իհարկե, չենք կարող աջակցել դրան: Քանի որ նրանք ոչ մի բան չեն արել իրենց մանդատի շրջանակում: Միակ բանը, որ արել է ՄԽ-ն, որոշակի առումով լեգիտիմացրել է օկուպացիան, ստեղծել հավասարակշռություն ագրեսորի և զոհի միջև»,- ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով Աղդամում Ազգային քաղաքաշինական ֆորումում:

Նրա խոսքով Հայաստանը ժամանակին փորձել է Ղարաբաղյան կարգավորման բանակցություններն անվերջ ձգձգել: «Ուստի բանակցությունները 28 տարի եղել են անարդյունք»,- ասել է նա:

Իլհամ Ալիեւը նաև ասել է, որ միջազգային հանրությունը, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները աչք են փակել «Ադրբեջանի բնակչության հումանիտար աղետի» նկատմամբ:

Նա նշել է, որ Ադրբեջանը կոչ է արել միջազգային հանրությանը պատժամիջոցներ սահմանել Հայաստանի նկատմամբ՝ Ադրբեջանի տարածքներն օկուպացնելու և միջազգային բանաձևերը չկատարելու համար, բայց այդ կոչերն անպատասխան են մնացել:

Ալիեւի խոսքով՝ Ղարաբաղում ապրող հայ բնակչությունը Ադրբեջանի քաղաքացիներ են, և «մենք մենք որևէ միջազգային կենտրոնի հետ չենք քննարկի՝ ինչպես դասավորել նրանց կյանքը»:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ