Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ալիևի մտադրությունը մեկն է՝ գնալ նոր ագրեսիայի. Տաթևիկ Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Արդեն քանի օր է, ինչ Ադրբեջանի ՊՆ–ն Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության՝ հրադադարի խախտումների վերաբերյալ արված արձանագրումներից հետո պատասխան մամլո հաղորդագրություն է տարածում: Պատասխանի հիմնական իմաստն այն է, որ նախ իբրև Արցախի ՊԲ–ն է խախտում հրադադարը, երկրորդ՝ կոչ են անում օգտագործել տեղանունների ադրբեջանական տարբերակները: Նախորդիվ գրել էի, որ ռուսական կողմը մի անգամ պատասխանեց՝ նշելով, որ իրենք առաջնորդվում են ՌԴ ԳՇ քարտեզներում տեղ գտած անուններով, նաև կոչ արեցին ադրբեջանական կողմին նման անհեթեթ հարցերով չանհանգստացնել:

Ուշագրավ է, որ այս պատասխանից հետո ադրբեջանական քարոզչամեքենան փորձեց ապացուցել, որ սա կեղծ պատասխան է՝ ընդհուպ մինչև պնդելով, թե հայերն են սա կազմակերպել: Բայց հետագա զարգացումները եկան փաստելու, որ դա կեղծ պատասխան չէր: ՌԴ խաղաղապահները շարունակեցին կիրառել Մարտունի, Մարտակերտ անվանումները, ինչպես նաև «Լեռնային Ղարաբաղ»–ը, ինչը տրամաբանական է ու նրանց մանդատից է բխում: Հաղորդագրությունների վերջում էլ միշտ նշում են ՀՀ ՊՆ–ի ու Ադրբեջանի ՊՆ–ի հետ իրենց մշտական կապի մասին: Եվ ամեն անգամ ՌԴ խաղաղապահների հաղորդագրությունից մեկ րոպե անց Ադրբեջանի ՊՆ–ն նորից պատասխան է հնչեցնում:

Բնական հարց է առաջանում՝ ինչու՞ մոտ երկու տարի անց Ադրբեջանը որոշեց այս թեման արծարծել, պատասխանը պարզ է՝ Ալիևը շտապում է և անհանգիստ է: Դա դրսևորվում է ամեն մեծ ու մանր թվացող հարցերում: Դա բոլորին է ուղղվում, ոչ միայն ռուսներին: Վերջերս Նիդերլանդների դեսպանին Ադրբեջանի ԱԳՆ կանչելը այն պատճառով, որ նրանք հարձակում էին որակել սեպտեմբերի ագրեսիան ՀՀ–ի դեմ, դրա վառ ապացույցն է: Ալիևը փորձում է ապացուցել, որ պատրաստ է հանդես գալ բոլորի դեմ՝ պնդելով իր կամքը ու ոչ ոք իրեն չի կանգնեցնի: Սա տիպիկ բռնապետական պահվածք է: Բայց մտադրությունը մեկն է՝ գնալ նոր ագրեսիայի: Դա ռեժիմի պահպանման գլխավոր երաշխիքներից է: Սրա կանխմանը պետք է ուղղված լինեն մեր քայլերը: