Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ալիևն ինչը որ հայտարարել է՝ Հայաստանի կողմից մերժում չի եղել. Ստեփան Դանիելյան

Պրահայի հանդիպումներից հետո Իլհամ Ալիևը իր երկրի հեռուստատեսությամբ հայտարարեց, թե Հայաստանն ու ԵՄ-ն Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրի «հինգ հիմնարար սկզբունքների» վերաբերյալ հարցեր չունեն: Panorama.am քաղաքագետ Ստեփան Դանիելյանին հարց ուղղեց, թե նրա կարծիքով Ալիևի այդ հայտարարությունը նշանակո՞ւմ է, որ դրանք միանշանակ ընդունվել են Հայաստանի կողմից:

Ս. Դանիելյան-Ալիևը ինչը որ հայտարարել է՝ Հայաստանի կողմից մերժում չի եղել, որից կարելի է ենթադրել, որ նա ասում է այն, ինչ ընդունել է Նիկոլ Փաշինյանը: Հիմա Փաշինյանը կարող է ելույթ ունենա, ասի որ սահմանները մենք 1991 թվականին ենք ճանաչել, Արցախի հարցն ինքնորոշման հարց է, կապ չունի սահմանների հետ և այլն: Սա կլինի իր մեկնաբանությունը, մյուսը՝ Ալիևի մեկնաբանությունն է: Արցախում էլ ռուսական զորքեր են կանգնած: Սա արդեն ռուսական քաղաքականության դաշտում է: Ռուսաստանն էլ պետք է որոշի, եթե հանում է զորքերն Արցախից, ապա կորցոնւմ է ազդեցությունն ամբողջ Հարավային Կովկասում, հետագայում՝ նաև Միջին Ասիայում, Հյուսիսային Կովկասում և այդպես շարունակ:

Այսինքը՝ Նիկոլ Փաշինյանն ձեռքերն լվանում է, ամեն ինչ թողնում է ՌԴ-ի վրա, Ռուսաստանը պետք է որոշի, թե ինչ քաղաքականություն պետք է վարի:

Panorama.am-Ալիևի հայտարարությունն նշանակո՞ւմ է արդյոք, որ բանակցություններն միայն 5 կետի վերաբերյալ է լինելու և ինչ կլինի հայկական կողմի հրապարակած բանակցային կետերի հետ:

Ս. Դանիելյան-Իրենք լրացուցիչ 6-րդ կետն էլ են հայտարարել, այն գրավոր կա, որը վերաբերում է այդ 5 կետերի մեկնաբանությանը: Հայկական կողմն ասում է, որ Արցախի հարցն ինքնորոշման հարց է, տարածքային հարց չէ և մյուս կետն էլ ճանապարհին է վերաբերում՝ այն միջա՞նցք է, թե՞ հայկական օրենքներով է վերահսկվելու, ինչին Ադրբեջանը չի համաձայնում:

Որքան ես եմ հասկանում՝ Ադրբեջանը դրել է Սյունիքի խնդիրը: Հիմա թե հայկական կողմն այնտեղ ի՞նչ քայլեր է անելու, ես չեմ կարող ասել:

Կարող եմ ասել մեկ բան՝ մեծ աշխարհաքաղաքական մրցակցություն է գնում Արևմուտքի և Ռուսաստաի միջև: Այդ մրցակցության և Իրանի դիրքորոշման խնդիրը կա: Իրանի համար գոյության խնդիր է: Թե Ռուսաստանը և Իրանը ի՞նչ քայլերի են պատրաստ դիմելու՝ այս պահին չեմ կարող ասել, իրենք նույնպես դրա պատասխանը չունեն, բայց այս ամենը պետք է դիտարկենք այդ միջազգային կոնտեքստով: Պատահական չէ, որ այդ ամենը կնքվել է Եվրամիության և Մակրոնի մասնակցությամբ, այսինքը՝ սա շատ կարևոր պահ է, որի վրա պետք է ուշադություն դարձնենք:

Panorama.am-Ըստ ձեզ, ինչո՞վ է պայմանավորված Ալիևի նման շտապողականությունը մինչև տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիրը:

Ս. Դանիելյան- Իմ տեսակետով՝ Ալիևը շատ լուրջ մտահոգություններ ունի, քանի որ 2020 թվականի պատերազմն սկսելու դիմաց ինքը որոշակի պարտավորություններ ունի: Չմոռանանք, որ պատերազմին տարբեր եղանակներով, ուղիղ և անուղղակի մասնակցել են Թուրքիան, Պակիստանը, Իսրայելը, Բրիտանիան և շատ ցուցադրական անտարբեր վերաբերմունք է եղել ԱՄՆ-ի կողմից: Ռուսաստանի պահվածքն էլ երկիմաստ է եղել: Այս կոնտեքստում ես կարծում եմ, որ Ալիևն ունի որոշակի պարտավորություններ այդ ուժերի առաջ: Ենթադրություններ ունեմ, որ այդ ուժերը պատրաստում են ադրբեջանաիրանական պատերազմ: Ինչո՞ւ՝ որովհետև միջուկային ծրագիրն, ըստ Բլինկենի հայտարարության, կարելի է անվանել խափանված, սակայն մյուս կողմից և իրենք և Բրիտանիայի վարչապետը հայտարարում են, որ ոչ մի եղանակով թույլ չեն տալու, որ Իրանն ունենա միջուկային ծրագիր: Հարց է ծագում, թե այդ եղանակն ո՞րն է: Այդ եղանակն ուղղակի ռազմական բախումը կարող է լինել, և այստեղ պատահական չէր Իսրայելի պաշտպանության նախարարի հայտնվելն Ադրբեջանում և Իսրայելից հնչող  խոսքերը, որ Ադրբեջանն իրենց համար կարմիր գիծ է: Այսինքը՝ եթե վերջինս Իրանի հետ բախումներ ունենա, իրենք հայտարարում են, որ կմասնակցեն և Ալիևը հասկանում է, որ հնարավոր պատերազմի շեմին է Իրանի հետ և այդ առումով իրեն համար շատ կարևոր է, որ Թուրքիայի հետ ճանապարհ լինի ռազմական օգնություն ստանալու համար: Այդ ճանապարհը կարող է լինել հենց Սյունիքի ճանապարհը, ես կարծում եմ, որ այդ պատճառով է Ալիևը շտապում:

Զրուցեց Ա. Վարդանյանը