Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ամասիայի խստաշունչ ձմռան մշադալար գեղեցկուհին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Լուսանկարում վայրի խնձորենի է, որն աճում է  խստաշունչ ձմեռ ունեցող Ամասիայի Բերդաշեն բնակավայրի մոտ` Արփի լճի հարակից անտառում։ Մշտադալար գեղեկցուհին «Արփի լիճ ազգային պարկի» արևմտյան տեղամասում է։

«Արփի լիճ ազգային պարկի» տնօրեն Մուշեղ Մուրադյանի փաստմամբ, աշնանը ծառի տերևները թափվում են, բայց պտուղը մնում է։ Նույնիսկ սառնամանիքին՝ մինուս 40 աստիճան ցրտերին,  պտղաբեր ծառն իր տեսքը պահպանում է։

«Հրաշք է, տեղացիներն այս ծառի պտուղը մուրաբայի խնձոր են անվանում, հիմնականում նապաստակներն ու թռչուններն են սնվում, երբ խնձորը թափվում է», -ասում է Մուշեղ Մուրադյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ