Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԱՄԷ-ում արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Կարեն Գրիգորյանը

ԱՄԷ-ում արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Կարեն Գրիգորյանը

Արաբական Միացյալ Էմիրություններում արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Կարեն Գրիգորյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ և 14-րդ հոդվածի 1-ին մասերի.

Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի)»,- նշված է հրամանագրում։

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: