Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ամենահինավուրց տաճարները Հայաստանում են». Քիմ Քարդաշյանը, Շերը, Էրիկ Էսրայելյանը հորդորել են գնել հայկական գրություններով զարդերն ու աջակցել Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգմանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Աշխարհահռչակ ամերիկահայ հայտնիները՝ Քիմ Քարդաշյանը, փոփ երգչուհի Շերը՝ Շերլին Սարգսյանը, ամերիկաբնակ պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը համացանցով դիմել են իրենց հետևորդներին՝ հորդորելով գնել հայկական գրություններով զարդերն ու այդ կերպ աջակցել աշխարհի հինավուրց տաճարներից մեկի՝ Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման աշխատանքներին:

Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ի «Սթորի» բաժնում հոլովակ է զետեղել, որում նշում է՝ միշտ ճանապարհներ է փնտրում Հայաստանին աջակցելու համար:

Քիմն իր հետևորդներին է ներկայացրել Metal Alchemist ապրանքանիշի «Հայր մեր», «Արարատ լեռ», «Սեր» և այլ գրություններով զարդերն ու ասել՝ աշխարհում շատ պատմական վայրեր կան, սակայն ամենահինավուրց տաճարները Հայաստանում են։