Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ամերիկահայերը Կոնգրեսից պահանջում են դադարեցնել ցանկացած տեսակի օգնությունն Ադրբեջանին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Այս պահին,  Վաշինգթոնում Կապիտոլիումի բլրի վրա ամերիկահայերը բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով ԱՄՆ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամեն տեսակ օգնությունը, շտապ մարդասիրական օգնություն ուղարկել Արցախ, կոնկրետ քայլեր իրականացնել՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները  կանխելու համար

Բողոքի ակցիայի մասնակիցները բացականչում են «Արցախը Հայաստանն է»,  «Դադարեցնել  հայոց 2-րդ ցեղասպանությունը»,  «Ոչ, Ադրբեջանին տրամադրվելիք օգնությանը»  և նմանատիպ  այլ կարգախոսներ:

Բողոքի ցույցը կազմակերպել է ՀՅԴ Արևելյան շրջանը, որին  միացել են նաև հարյուրավոր ակտիվիստներ՝  Միջին Արևմուտքից:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ