Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԱՄՆ դեսպանը և ՍԴՀԿ ներկայացուցիչներն անդրադարձել են Հայաստանի ինքնիշխան սահմաններից ներս Ադրբեջանի հարձակումներին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության պատվիրակությունը՝ գլխավորությամբ Կեդրոնական Վարչության ատենապետ՝ Համբիկ Սարաֆյանի և մասնակցությամբ Հայ Ամերիկյան Խորհրդի անդամների,  հանդիպեցին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիի հետ:

Հանդիպման ընթացքին, ԱՄՆ դեսպանն ու ՍԴՀԿ ներկայացուցիչները անդրադարձան շրջանային զարգացումներին, ներկայիս տիրող անվտանգության իրավիճակին, Հայաստանի ինքնիշխան սահմաններից ներս տեղի ունեցող հարձակումներին, Հայաստանի ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ հանձնառության եւ նրանց զարգացման, ինչպես նաեւ այլ հարցերի, որոնք կենսական են հայության, հայրենիքի եւ սփյուռքի համար:

Պատվիրակության անդամները շնորհակալություն հայտնեցին դեսպանին իր ծառայության եւ այն աշխատանքի համար, որ նա տանում է Հայաստանում խթանելու համար ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, Հայաստանի տնտեսական զարգացումը եւ ամրապնդելու Միացյալ Նահանգների և Հայաստանի փոխ հարաբերությունները զանազան բնագավառներում:

Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցություն