Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներն այցելել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած վայրեր

ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներն այցելել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած վայրեր

Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանն այսօր ընդունել է ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ՝ Քիմբերլի Զեպֆելին և անվտանգության ծառայության պետ՝ Քրեգ․ Դ․ Գոլդսթինին։ Այս մասին հայտնում են Ջերմուկի համայնքապետարանից։

«Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը ներկայացրել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական զինված ստորաբաժանումների հարձակումից հետո Ջերմուկ քաղաքում տիրող իրավիճակը և  պատասխանել ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին /զբոսաշրջային քաղաքի անվտանգության, տվյալ պահին զբոսաշրջիկների թվի, ձեռնարկվող քայլերի վերաբերյալ  և  այլն․․․/։

Հաջորդիվ, Վահագն Արսենյանի ուղեկցությամբ նրանք այցելել են` սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած վայրեր»,- ասվում է հաղորդագրությունում: