Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԱՄՆ-ը կհորդորի արևմտյան ընկերություններին հեռանալ Թուրքիայից. Politico

Թուրքիայի և Ռուսաստանի միջև տնտեսական մերձեցման դեպքում ԱՄՆ-ը կարող է արևմտյան ընկերություններին «խորհուրդ տալ» դադարեցնել կամ նվազեցնել Անկարայի հետ տնտեսական համագործակցությունը։ Այս մասին գրում է Politico-ն՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։

Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ եթե Թուրքիան պաշտոնական տնտեսական գործընկերության մեջ մտնի Ռուսաստանի հետ, Վաշինգտոնը կքննարկի արևմտյան ընկերություններին Անկարայի հետ իրենց տնտեսական կապերը դադարեցնելու կամ կրճատելու առաջարկը։

«Մենք կարծում ենք, որ Թուրքիան պետք է լինի բիզնեսի և կապիտալի գլոբալ ուղղություն, սակայն Ռուսաստանի հետ ավելի սերտ հարաբերությունները իրական ռիսկեր կստեղծեն մնացած աշխարհի հետ Թուրքիայի ինտեգրման համար», – ասել է պաշտոնյան։

Եթե ​​Թուրքիան շրջանցի նման պատժամիջոցները, Վաշինգտոնը կարող է ավելի հեռուն գնալ՝ արգելելով նրան երկրորդային պատժամիջոցները հաշվարկել դոլարով: