Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԱՄՆ-ը Մոլդովային 80 մլն դոլար կհատկացնի էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն և ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրենհոլմը հանդիպման ժամանակ քննարկել են Մոլդովայում էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու համար ԱՄՆ-ի օգնության հնարավոր տարբերակները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Интерфакс»-ը տեղեկացել է Մոլդովայի ղեկավարի մամուլի ծառայությունից:

«Մոլդովան ԱՄՆ-ի օգնությունն Է ակնկալում Էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու նպատակով, որին երկիրը ներկայումս բախվում Է», – հայտարարել Է Սանդուն:

Նա շնորհակալություն Է հայտնել 80 մլն դոլարի օգնության համար, որը Մոլդովային խոստացել Է Միացյալ Նահանգները ճգնաժամը հաղթահարելու համար:

Մոլդովայի նախագահի խոսքով՝ հանրապետության Էներգետիկ անվտանգության վրա լրջորեն ազդում են Ուկրաինայի դեմ ՌԴ-ի ռազմական գործողությունները, ինչն «արտահայտվում Է Էներգակիրների բարձր գներով, ինչպես նաև Էներգակիրներից օգտվելու հնարավորության սահմանափակմամբ»:

«Մենք գործընկերների աջակցության կարիքն ունենք ենթակառուցվածքի ստեղծման համար՝ եվրոպական Էներգացանցերին միանալու նպատակով, Էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման և կանաչ Էներգիայի զարգացման, ինչպես նաև Էներգիայի արտադրության գործընթացի վերաիմաստավորման, պահպանման և սպառման համար», – նշել Է Մոլդովայի նախագահը: