Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԱՄՆ-ը ողջունել է ԵՄ-ի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթն ընդունելու գաղափարը

Միացյալ Նահանգները ողջունում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթն ընդունելու Եվրամիության մտադրությունը: «ՌԻԱ նովոստի»-ն գրում  է, որ այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Ավելի վաղ Politico-ն՝ վկայակոչելով պաշտոնյաներին, հայտնել էր, որ Եվրահանձնաժողովը պատրաստ է այս շաբաթ բանակցություններ սկսել ԵՄ երկրների հետ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթում ներառելու համար։

«Մենք ողջունում ենք Եվրամիության առաջընթացը պատժամիջոցների իններորդ փաթեթի հարցում»,-ասել է Բլինկենը Բուխարեստում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ հանդիպել են ՆԱՏՕ-ի արտգործնախարարները։

ԵՄ երկրները փետրվարի վերջից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութ փաթեթ են ներկայացրել՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ