Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԱՄՆ-ն ասում է՝ ապագաղութացեք

Կաշխատեմ շատ կարճ լինել։

«ԱՄՆ կառավարությունը պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին, բայց մենք չենք կարող Հայաստանին տրամադրել զենք, որը կհայտնվի Ռուսաստանի ձեռքում»։ Այս մասին հայտնել է ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփեյերը, որը հայկական արմատներ ունի:

“Հետեւաբար, ինչ-որ առումով մեր ձեռքերը կապված են: Հուսով եմ, որ Հայաստանը նույնպես կգնա Ուկրաինայի ճանապարհով և «կհակադարձի Ռուսաստանին»։ Ես չէի ցանկանա, որ երկիրը վերադառնա Խորհրդային Միության ժամանակներ ին”,- ասել է նա։

Կոնգրեսական Սփեյերի այս խոսքերից հետո հիշեցի ժողովրդական մի քաջ հայտնի ասացվածք` “ուղիղ խոսքը էշին են ասում”…

ԱՄՆ տիկին Սփեյերի շուրթերով հստակ և արդեն բաց տեքստով ասում է, որ Հայաստանից ակնկալում է կոնկրետ ու գործուն քայլեր Ռուսաստանի ազդեցությունից ազատվելու ուղղությամբ` ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ մեռելածին կառույցներից դուրս գալ, փոխել արտաքին և անվտանգային քաղաքականությունը։

Միայն այդ դեպքում ԱՄՆ և արևմտյան այլ երկրները կարողանան գործուն աջակցություն ցույց տալ մեր երկրին։

ԱՄՆ ցույց է տալիս, որ գոնե առայժմ չի տեսնում նման պահվածք Հայաստանի իշխանությունների կողմից։

ԱՄՆ արտահայտում է իր հիասթափությունը Փաշինյանի վարած անատամ, ապիկար և անմեղսունակ քաղաքականությունից։

Այսպես այլևս չի կարող շարունակվել, քանի որ վտանգված է մեր երկրի պետականությունն ու անվտանգությունը։

Փաշինյանը պիտի հեռանա՝ իր տեղը զիջելով քաղաքական կամք ունեցող այն մարդուն, որը ներկա աշխարհաքաղաքական փոփոխություններին համահունչ քայլերով երկիրը կհանի այս օրհասական վիճակից։

Ազգային-ժողովրդավարական Բևեռը առաջարկել է իր թեկնածուին` Վարուժան Ավետիսյանին և վստահ է, որ նա հենց այդ մարդն է։

Հայ ժողովուրդը պիտի կարողանա իր կամքը պարտադրելով իշխանության բերել երկրի շահերին, այլ ոչ թե սեփական կամ Կրեմլի շահերին նվիրված մարդկանց։

Սա է մեր օրերի հրամայականը։ Սա է փրկության ճանապարհը։ Սա է միակ ելքը։

Վահե Գասպարյան, Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ