Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԱՄՆ-ն համոզում է Թուրքիային դադարեցնել արգելված ապրանքների արտահանումը Ռուսաստան

Թուրքիան, շրջանցելով պատժամիջոցները, Ռուսաստանին մատակարարում է քիմիական նյութեր, միկրոչիպեր և այլ ապրանքներ, որոնք կարող են օգտագործվել Ուկրաինայի դեմ պատերազմում, կարծում են ԱՄՆ կառավարությունում, գրում է BBC-ն։

Բրայան Նելսոնը՝ ԱՄՆ գանձապետարանի բարձրաստիճան պաշտոնյան, ով վերահսկում է պատժամիջոցների կիրարկումը, Անկարայում և Ստամբուլում հանդիպել է թուրք պաշտոնյաների և մասնավոր ձեռնարկությունների ղեկավարների հետ և հորդորել նրանց ավելի սերտորեն աշխատել Վաշինգտոնի հետ Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունների հարցում։ Վաշինգտոնը մտահոգված է ագրեսոր երկիր թուրքական արտահանմամբ, որը կազմում է տասնյակ միլիոնավոր դոլարներ, ասել է Նելսոնը։

Թուրքական կողմը նշում է, որ թեև ընդհանուր առմամբ դեմ է հակառուսական պատժամիջոցներին, բայց լինելով ՆԱՏՕ-ի երկիր՝ կատարում է դրանք և խնդրում է ԱՄՆ-ին հիմքեր տրամադրել իր կասկածների համար։ Reuters-ը, հղում անելով Ռուսաստանի վիճակագրական տվյալներին, գրում է, որ ուկրաինական պատերազմի առաջին յոթ ամիսների ընթացքում, չնայած պատժամիջոցներին, Ռուսաստանը ստացել է ավելի քան 2,6 միլիարդ դոլար արժողությամբ չիպեր և արևմտյան արտադրության այլ էլեկտրոնային բաղադրիչներ։ Հետագայում այդ չիպերը հայտնաբերվել են ռուսական զենքի որոշ համակարգերում:

Արևմուտքը կարծում է, որ Թուրքիան և Հոնգ Կոնգը Ռուսաստան արտահանման հիմնական ուղիներն են՝ շրջանցելով պատժամիջոցները։