Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԱՄՆ-ն Ուկրաինային 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է նախապատրաստում

ԱՄՆ-ն Ուկրաինային 1,1 մլրդ դոլարի չափով ռազմական օգնության հերթական մասնաբաժին է պատրաստում: «Ինտերֆաքս»-ը հայտնում է, որ այդ մասին գրել է բրիտանական Daily Mail-ը՝ հղում անելով պետական պաշտոնյաների շրջանակների իր աղբյուրներին։

Մատակարարման պլանին ծանոթ աղբյուրի խոսքով՝ «հրատապ օգնության» փաթեթը նախատեսվում է ներառել HIMARS MLRS և զինամթերք, տարբեր տեսակի հակադրոնային համակարգեր, ռադիոտեղորոշիչ սարքավորումներ, ինչպես նաև մատակարարվող ռազմատեխնիկայի պահեստամասեր։ Այն նաև նախատեսում է ուկրաինական ռազմական և տեխնիկական աջակցության պատրաստություն։

Պաշտոնյաները հայտնել են, որ մոտ օրերս կհայտարարվի ռազմական օգնության նոր փաթեթի մասին:

Associated Press-ը (AP) հաղորդել է, որ ամերիկացի սենատորների մեծ մասը աջակցել են Ուկրաինային լրացուցիչ 11,7 միլիարդ դոլար ռազմական օգնություն տրամադրելու Սպիտակ տան խնդրանքին:

«Այս միջոցները պետք է ներառվեն ժամանակավոր ծախսերի օրինագծում, որը կֆինանսավորի դաշնային կառավարությունը մինչև դեկտեմբերի կեսերը»,-AP-ին ասել է աղբյուրը:

Կոնգրեսի երկու պալատները պետք է հաստատեն օրինագիծը մինչև ուրբաթ օրվա վերջը, որը ֆինանսական տարվա ավարտն է: