Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԱՄՆ-ում դադարեցվել է Boeing-747 մոդելի ինքնաթիռի արտադրությունը

Հունվարի 31-ին Boeing-ը լեգենդար 747 մոդելի վերջին ինքնաթիռը՝ 747-8 Freighter մոդիֆիկացմամբ, կմատակարարի «Atlas Air» բեռնատար ավիաընկերությանը, որից հետո դրա արտադրությունը պաշտոնապես կդադարեցվի։ Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն։

Նշվում է՝ այս ինքնաթիռը, որը ներկայացվել է 1969 թվականին Փարիզի ավիաշոուում, իր հնարավորություններով, արդյունավետությամբ և հեռահարությամբ օգնել է կոմերցիոն թռիչքները հասանելի դարձնել լայն զանգվածներին:

50 տարվա ընթացքում ամերիկյան արտադրողը այդ մոդելներից 1574-ը մատակարարել է ավելի քան 100 հաճախորդի: Իր ամենամեծ տարբերակում այն կարող էր տեղափոխել ավելի քան 500 ուղևոր և շարունակում է մնալ աշխարհի ամենաերկար գործող կոմերցիոն ինքնաթիռը՝ 76,2 մետր:

Boeing-ը սկսել է աստիճանաբար դադարեցնել 747-ի չորս շարժիչով տարբերակի արտադրությունը մի քանի տարի առաջ, քանի որ շուկայում սկսել են առաջատար լինել «ավելի արդյունավետ» երկաշարժիչ ինքնաթիռները։

Նշվում է, որ վերջին ուղևորատար Boeing 747-ը արտադրվել է 2017 թվականին։