Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԱՄՆ պետքարտուղարությունը զգուշացրել է Էրդողանին և Գուտերեշին

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը Ուկրաինա այցի ընթացքում կքննարկի պարենային անվտանգության հարցերը և հուլիսին ստորագրված համաձայնագիրը՝ ուկրաինական հացահատիկի արտահանումը ապաարգելափակելու վերաբերյալ։

Հինգշաբթի օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լվովում բանակցություններ կվարի Էրդողանի, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, ով արդեն ժամանել է Ուկրաինա։

«Իհարկե, կան մի քանի կարևոր հարցեր, որոնք կարող են քննարկել գլխավոր քարտուղար Գուտերեշը, նախագահ Զելենսկին և նախագահ Էրդողանը», – ասել է Փրայսը չորեքշաբթի կեսօրին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ: «Այն փաստը, որ հանդիպումը տեղի է ունենում Լվովում, վկայում է, որ զգալի ուշադրություն կհատկացվի պարենային անվտանգությանը և Թուրքիայի ջանքերին՝ ապահովելու հացահատիկի անխոչընդոտ առաքումը ուկրաինական սևծովյան նավահանգիստներից», հայտնում է BBC-ն։

ԱՄՆ Պետդեպի խոսնակի հայտարարությունը կարող է դիտվել նաեւ զգուշացում Էրդողանին ու Գուտերեշին, որպեսզի քննարկեն բացառապես սննդամթերքի արտահանման խնդիրները։ Բանն այն է, որ Պուտինն ու Էրդողանը հույս ունեն հացահատիկի գործարքով դուրս գալ հրադադարի վերաբերյալ սեպարատ բանակցությունների եւ համաձայնության, ինչի մասին Լվով մեկնելուց առաջ հայտարարել է Էրդողանի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։ Կիեւում փորձագետները մտահոգություն են հայտնում այս կապակցությամբ, նշելով, որ Պուտինը փորձում է դուրս թողնել Արեւմուտքին եւ հրադադարի մասին համաձայնագրով ամրագրել ներկայիս նվաճումները եւ անհրաժեշտ դադար վերցնել։ Պուտինը այս պլանի գլխավոր մոդերատոր է նշանակել Էրդողանին եւ այն «լեգալացնելու» համար ներգրավել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որին անվանում են Պուտինի լոբբիստ։

Էրդողանի հետ Պուտինի «եռակողմ սեպարատ» սխեման աշխատել է Հայաստանում, կաշխատի՞ Ուկրաինայի պարագային։ Փետրվարին այդ փորձը տապալվեց, ներկայում Պուտինը միջուկային ու սննդամթերքի շանտաժին զուգահեռ միացրել է իր ագենտուրան արեւմտյան քաղաքական եւ մեդիա շրջանակներում՝ փորձելով ազդել արեւմտյան հասարակական կարծիքի վրա։