ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին վիզայի հարցազրույցի հերթագրման համար սպասելաժամանակն արդեն մեկ տարուց պակաս է, իսկ առաջիկա ամիսներին ԱՄՆ դեսպանության հյուպատոսական բաժինը կեռապատկի սպասարկման ծավալները, ինչն էլ թույլ կտա առավել կրճատել սպասելաժամանակը․ տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«Թյուրընկալումներից խուսափելու համար ուզում ենք հիշեցնել, որ ԱՄՆ դեսպանությունը չի գործակցում որևէ տուրիստական ընկերության հետ։ Վիզայի խարդախություններին մի՛ տրվեք»,- ասված է հաղորդագրությունում։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր