Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Անաչառ եմ քվեարկելու». Քննչական կոմիտեի նախկին նախագահին ՔՊ-ն դարձնում է ԲԴԽ անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՔՊ խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանին: Այսօր խորհրդարանում թեկնածուի ընտրության հարցն է քննարկվում: Նրան ներկայացրեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Հայկ Գրիգորյանն իր ելույթում ասաց, որ ընտրվելու դեպքում պարտավորվում է պարտականություններն իրականացնել իրավունքի եւ օրենքի գերակայության սկզբունքների հիման վրա: Նա ասաց, որ ըստ մեր սահմանադրության՝ դատական իշխանության գործերին թե՛ ներքին, թե՛ արտաքին միջամտությունն արգելվում է:

ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը հարցրեց՝ հիմա դուք ընտրվելով ԲԴԽ անդամ, անձնապես ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու, որ կանխարգելեք նման միջամտությունները ու ապահովեք անկախ դատական համակարգ, այդ թվում՝ իշխանություններից: Հայկ Գրիգորյանը պատասխանեց. «ԲԴԽ անդամը ունի մեկ եղանակ ներազդելու, այդ թվում՝ դատաքննությունների ընթացքում տեղի ունեցած միջամտություններին, դա արդար քվեարկությունն է»: Նա ասաց, որ երբ հարուցվեն կարգապահական վարույթներ ու ներկայացվեն ԲԴԽ, միանշանակ ինքը անաչառ է քվեարկելու:

Արսեն Թորոսյանն արձագանքեց, որ ԲԴԽ-ի անաչառության վերաբերյալ այս բանավեճը երկար է տեւում ու գիտենք երբվանից է սա գալիս. «Մեր ընտրողներին պետք է հնարավորինս համոզենք ու ցույց տանք, որ մեր հանձնառությունն է ունենալ անկախ դատական համակարգ, որը չի կատարելու գործող եւ նախկին իշխանությունների քմահաճույքները»:

ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանը հիշեցրեց Հայկ Գրիգորյանի անցյալը՝ եղել է դատախազությունում, ՔԿ-ում, այսինքն, արդարադատության մաս է եղել. «Դատարաններում արդարադատության իրականացման համար դուք՝ որպես գիտնական անդամ, ձեր կողմից ի՞նչ կանեք, որ արդարադատության իրականացման պրոցեսը դառնա ավելի արդյունավետ ու վստահելի: Ո՞նց անել, որ երբ առաջին ատյանի դատարանները որոշումներ են կայացնում, որը ակնհայտ արդարացի ու ճիշտ որոշում է, դատախազությունը դադարի բողոքարկել այն»: Հայկ Գրիգորյանի պատասխանը այսպիսին էր. «Երբ ԲԴԽ-ն, քննարկելով հարուցված կարգապահական վարույթները, երկարատեւ միատեսակ պրակտիկա ձեւավորի, որը ձեւավորված է ու շարունակում է ձեւավորվել, եւ այնպիսի մթնոլորտ կձեւավորի, որոնք անընդունելի կհամարեն դատական ակտերի անկանխատեսելիությունը, չպատճառաբանված դատական ակտեր, կձեւավորվի անհանդուրժողական մթնոլորտ նման որոշումներին, որը միանշանակ կբարձրացնի արդյունավետությունը թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության, թե՛ վերջնական դատական ակտերի»:

ՔՊ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն էլ հարցրեց՝ ԲԴԽ-ի կազմը հավասարեցված է՝ կա 5 դատավոր եւ 5 իրավաբան գիտնական՝ ԱԺ-ի կողմից ընտրվող, չե՞ք կարծում, որ պետք է մի փոքր այս բալանսը խախտել ու ծանրակշիռ տեղը տալ գիտնական անդամներին, որպեսզի ավելի անաչառ ու դրսի աչքով դիտարկի դատական համակարգի խնդիրները: Հայկ Գրիգորյանը պատասխանեց. «Բալանսն ապահոված է հավասարաչափ իրավաբան գիտնականների ու դատավոր անդամների: Օբյեկտիվ որոշում կայացնելու համար այդ բալանսն ապահովված է հենց նրանով, որ ճիշտ որոշման կողմնակիցները, կարծում եմ, ավելի են վստահաբար լինելու, քան սուբյեկտիվ մոտեցման համար քվեարկողները, հետեւաբար այդ բալանսը գործող կազմում ապահովված է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ