Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգումը՝ միջգերատեսչական քննարկումների առանցքում

Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգմանն ուղղված քննարկումները շարունակվում են: Հերթական հանդիպումը կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի մոտ՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի հետ՝ Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուների մասնակցությամբ:

Հանդիպման ժամանակ քննարկվել են ինչպես վթարային բնակֆոնդի հիմնախնդրի լուծման հնարավոր ուղղություններն, այնպես էլ սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման շրջանակներում վթարային շենքերի բնակիչների ժամանակավոր վերաբնակեցման հնարավորությունները:

Քննարկման արդյունքում արձանագրվել է այս խնդրի կանոնակարգումը երկրի տնտեսական, քաղաքաշինական, սոցիալական բնագավառների կարիքների ու ներդրումային հնարավորությունների հետ համադրելու անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա մշակել առավել հասցեական և արդյունավետ մոտեցումներ:

ՀՀ քաղաքաշինության կոմիտե