Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Անգլիայում Մարտիրոս և Ղազարոս Սարյանների արվեստին նվիրված համերգ-ցուցահանդես կկազմակերպվի

Լոնդոնի հայկական «Քլինգեն երգչախումբը և մշակութային ասոցիացիան» Միացյալ Թագավորությունում  ՀՀ  դեսպանատան հովանու ներքո հոկտեմբերի 15-ին կազմակերպում է Մարտիրոս և Ղազարոս Սարյանների արվեստին նվիրված համերգ-ցուցահանդես:

Սարյանի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ համերգի մասնակիցները մենակատարներ են Միացյալ Թագավորությունից և Եվրոպայի այլ երկրներից: Համերգին ներկա են գտնվելու ՄԹ Լորդերի Պալատի և Պառլամենտի ներկայացուցիչներ, Թագավորական Քենսինգթոն  և Չելսի համայնքների համայնքապետեր:

«Քլինգեն երգչախմբի և մշակութային ասոցիացիայի» գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է Սիփան Օլահը,  ում ջանքերով իրականացվում է հայ արվեստի ճանաչումն ու տարածումը Լոնդոնում: