Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Անկայունության ցանկացած օջախ ողջ տարածաշրջանը կարող է տանել քաոսի. «Հայաստանի Հանրապետություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հայաստանի եւ Արցախի շուրջ ձեւավորված փխրուն կայունության պահպանումը կախված է ոչ միայն հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացից, այլեւ հարակից պետություններում առկա իրավիճակից: Վերջիններիս տարածքներում ցանկացած լարում անխուսափելիորեն կանդրադառնա 44-օրյա պատերազմից հետո մեր տարածաշրջանում ձեւավորված հարաբերական կայուն վիճակի վրա: Վերոշարադրյալն առաջին հերթին վերաբերում է Իրանին, որն իր հայտարարություններով եւ գործողություններով որոշակի ուժային հավասարակշռություն ու կայունություն է ապահովում Հարավային Կովկասում:

Այն իրավիճակում, երբ Ադրբեջանը երկու ռազմական գործողությունների՝ 2021 թ. մայիսի եւ 2022 թ. սեպտեմբերի 13-14-ի հետեւանքով խախտելով ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները, ապօրինաբար ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածքներ, Իրանի ռազմաքաղաքական վերնախավը հայտարարում է, որ անթույլատրելի է տարածաշրջանի միջազգայնորեն ընդունված եւ պատմական սահմանների խախտումը՝ դրան զուգահեռ լայնածավալ զորավարժություններ իրականացնելով Ադրբեջանի հետ սահմանին: Այդ կերպ Թեհրանն առաջին հերթին զսպում է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության նկրտումները եւ ՀՀ տարածքների ուղղությամբ այդ երկրի ղեկավարի կողմից պարբերաբար բարձրաձայնվող ցնորամիտ հավակնությունները:

Պատահական չէ, որ հունվարի 29-ի գիշերը Իրանի որոշ ռազմարդյունաբերական օբյեկտներին հասցված օդային հարվածներն առանձնակի ոգեւորությամբ ընդունվեցին սոցիալական ցանցի ադրբեջանական տիրույթներում:

Հայ-ադրբեջանական չկարգավորված հարաբերությունների պայմաններում, թերեւս, տարածաշրջանում կայունության եւ խաղաղության մեջ ամենաշահագրգռվածը Հայաստանն ու Արցախն են: Հարավային Կովկասում անկայունության մեջ շահագրգռվածները, բնականաբար, չեն կարող հայկական շահերից ելնելով գործել: Ուկրաինական հակամարտության եւ սիրիական չկարգավորված ճգնաժամի պայմաններում անկայունության ցանկացած օջախ ողջ տարածաշրջանը կարող է տանել քաոսի, ինչն էլ իր հերթին անմասն չի թողնի ողջ աշխարհը, մասնավորապես՝ հին աշխարհամասը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: