Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Անխափան գազամատակարարման պարագայում հունվարի 30-ից Արցախի դպրոցներում կվերսկսվի դասապրոցեսը

Անխափան գազամատակարարման պարագայում հունվարի 30-ից կվերսկսվի Արցախի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի (առանց սննդի, ժամը 9:00-13:00), 1-12-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մարզադպրոցներ ու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։  

Արցախի ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, գազամատակարարման խափանման դեպքում  կվերսկսվեն միայն 9-12-րդ դասարանների դասերը, համապատասխան պայմաններում՝ հատուկ գրաֆիկով, որի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ համապատասխան կառույցների կողմից տարվում են աշխատանքներ բնական գազով ջեռուցվող ուսումնական հաստատություններում ջեռուցման համակարգերը վերափոխելու ուղղությամբ։

Ծնողներին հորդորում են երեխաներին հագցնել տաք հագուստ: