Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Աննա Հակոբյանը պատմել է, ինչպես է կոցրել «Երկիր Նաիրին»

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում պատմել է, թե ինչպես  է կորցրել է  Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» գիրքը։

«Ու քանի որ մեկնում էի Իսլանդիայի Մայրաքաղաք Ռեյկավիկ, գիրքը վերցրի ինձ հետ. կարդում էի ինքնաթիռի մեջ, Ֆրանկֆուրտի օդանավակայանում, Ռեյկավիկի հյուրանոցի իմ սենյակում: Վերադարձի ժամանակ, սակայն, գիրքս մոռացա Ռեյկավիկ-Ֆրանկֆուրտ թռիչքն իրականացնող Իսլանդական ավիաուղիների ինքնաթիռի մեջ:

Օդանավակայանում արդեն հասկացա, որ գիրքը մոռացել եմ դիմացի նստարանի ցանցավոր գրպանիկում: Շատ ծանր տարա: Զգացողություն ունեի, որ իմ «Երկիր Նաիրին» անտեր եմ թողել օտարների մեջ: Մեր դեսպանին խնդրեցի դիմել օդանավակայանի աշխատակիցներին, փորձել հետ ստանալ գիրքս, բայց օդանավակայանում կորած իրերի «ճակատագիրն» այդքան հեշտ չի պարզվում, այն էլ Գերմանիայի նման երկրում, որտեղ ամեն ինչ իր կարգն ունի. պետք է ձևաթուղթ լրացնել, դա մուտք արվի համապատասխան մարմին և այլն և այլն: Ուզում էի խնդրել ինձ թույլ տալ հետ գնալ, մտնել նույն ինքնաթիռ, ցանցավոր գրպանից գիրքս վերցնել, բայց հասկանում էի, որ մարդիկ ուղղակի կծիծաղեին վրաս, եթե նման բան բարձրաձայն ասեի: Իսկ ես տանջվում էի. զգացողությունը, որ «Երկիր Նաիրիիս», որին կրծքիս սեղմած հասել էի աշխարհի ծայրը, լքել եմ, օտարների մեջ եմ մոռացել, չէր նահանջում»,-մասնավորապես գրել է նա ու նշել, որ ամոթ է զգացել, որ գիրքը մոռացել է հենց


իսլանդացիների հողում, նրանց օդում:

Նա հատվածներ է ներկայացրել Իսլանդիայի պատմությունից ու ամփոփել. «Պատերազմի ժամանակ պատերազմել են, հաշտվելու ժամանակ՝ հաշտվել։
Իսլանդացիները չե’ն ընտրել սեփական թշվառ գոյությունը դարերով քարշ տալու համար հարմար՝ գոլ վիճակ։
և վերջին 60 տարվա ընթացքում Իսլանդիային հաջողվել է կրկնապատկել իր բնակչությունը և դառնալ աշխարհի 5 ամենահարուստ և ամենաերջանիկ պետություններից մեկը:
և ինչպե՞ս կարող էի ես իմ «Երկիր Նաիրին» թողնել Իսլանդական ավիաուղիների ինքնաթիռի ցանցավոր գրպանիկում: Հիմա արդեն պարզապես երազում եմ, որ որևէ օտար չբացի այդ գիրքը և չհասկանա, թե ինչ է գրված այնտեղ։ Չկարդան առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպում կատարվող իրադարձությունները մենք մեր օրերից չենք տեղափոխել անցյալ և չենք դարձրել պատմություն, մե’ր պատմությունը, բայց պատմույթո’ւն, որը երբե՜ք երբե՜ք չենք մոռանա, բայց նաև երբե’ք այլևս չենք կրկնի»։

Ինչպես միշտ, նրա գրառմանը շատերն արձագանքել են «Բրավո, տիկին Աննա», «Մեր խելացի Աննա», «Հրաշք հայուհի» ու նման մեկնաբանություններով, գիֆերով։

«Ինչպիսի սիմվոլիզմ, Երկիր Նաիրին կորել էր, հույսը Եվրոպան, էն էլ էնտեղ կարգերն ուրիշ էին, ինչ անեին»,-գրել է օգտատերերից մեկը։