Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Անպատժելիությունը հասել է ԱԱԾ շենքի մոտ. կտրող-ծակող գործիքով ինձ վրա հարձակում է գործել մի տղամարդ, ապա, երբ դիմել եմ փախուստի՝ մտնելով ԱԱԾ ընդունարան, վնասել է ավտոմեքենաս. Գայանե Պապոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Փաստաբան Գայանե Պապոյանի ֆեյսբուքյան գրառումը

Անպատժելիությունը հասել է ԱԱԾ շենքի մոտ!!

Այսօր առավոտյան ԱԱԾ շենքի մոտ՝ անցագրային կետի և Սայաթ Նովա 27 շենքի բակային հատվածում, սուր կտրող-ծակող գործիքով ինձ վրա հարձակում է գործել մի տղամարդ, ապա, երբ ես դիմել եմ փախուստի՝ մտնելով ԱԱԾ ընդունարան և օգնություն կանչելով ԱԱԾ աշխատակիցներից, վերջինս այդ նույն գործիքով վնասել է այնտեղ կայանված ավտոմեքենաս։

Ահազանգել եմ ոստիկանություն, կարճ ժամանակ անց եկան ոստիկանները և Կենտրոն քննչական բաժնի քննիչները։ Ի դեպ, օպերատիվ կերպով կատարեցին բոլոր անհրաժեշտ գործողությունները, ինչի համար շնորհակալ եմ։

Մոտ 2 ժամ հետո տղամարդը հայտնաբերվեց և ձերբակալվեց!!

Հ.Գ. օրը ցերեկով… ԱԱԾ շենքի մոտ…

Հ.Գ. Ինձ ոչինչ չի պատահել։