Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Անթուլատրելի է արցախցու գոյաբանական պայքարի հաշվին աշխարհաքաղաքական սակարկումները. Արտակ Զաքարյան

«Հանրային և քաղաքական կյանքը վերջին տարիներին գլխիվայր շուռ է եկել և շոռ է տվել ամեն բան, այդ թվում՝ նաև Արցախում»,- «Հայաստան» խմբակցության նախապատրաստած  Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ հայտարարության նախագծի հանրային լսումների ժամանակ հայտարարեց  ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ ԶաքարյանԸ

Նրա խոսքով՝ դրա պատճառը ՀՀ իշխանությւոնների վերջին 4 տարիների  միտումնավոր սխալ, կեղծ  անողնաշար, անհեռատես, քաղաքականապես տգետ, ներքաղաքական առումով մորթապաշտ քաղաքականության հետևանք է:

«Ժէր կարելի այսքան շատ սխալների բազմություն գործել ՝չիմանալով, պատահաբար, միամտաբար, չհասկանալով»,- ասաց բանախեսը՝ շեշտելով, որ անսխալ իշխանություն չկա, բայց ՀՀ իշխանությունները շարունակում են համակարգային սխալները, ինչը քաղաքագիտության տեսություննեում ոչ մի բացատրություն չունի:

Անդրադառնալով արցախյան խնդրին՝ զաքարյանն ասաց.«Անթուլատրելի  ենք համարում Արցախի բնակչությա գոյաբանական պայքարի հաշվին աշխարհաքաղաքական սակարկումները, Հայաստանի և Արցախի անվտանգության դեմ ուղղված նապատակային քաղաքական արկածախնդրությունները, կտրականապես դեմ ենք ցանկացած պայմանավորվածությունների, որոնք կանտեսեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավումնքը և միաջազգային ճանաչման հեռանկարները»: