Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Անվտանգության նկատառումներով Ստամբուլում փակվել են Գերմանիայի և Շվեդիայի հյուպատոսությունները

Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսությունը չորեքշաբթի դադարեցրել է աշխատանքը անվտանգության սպառնալիքների պատճառով: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել են դիվանագիտական ներկայացուցչությունից։

«Գերմանիայի հյուպատոսությունը կփակվի փետրվարի 1-ին, բոլոր վիզային և անձնագրային հարցերը կասեցված են»,- ասվում է հայտարարությունում։

Շվեդիայի գլխավոր հյուպատոսությունը ևս դադարեցրել է այցելուների ընդունումը։
Ավելի վաղ Ստամբուլում Մեծ Բրիտանիայի և Նիդեռլանդների գլխավոր հյուպատոսությունները հայտնել էին, որ դադարեցրել են այցելուներ ընդունել քաղաքի կենտրոնում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով։

Նիդեռլանդների դիվանագիտական ներկայացուցչությունը գտնվում է կենտրոնական Բեյօղլու թաղամասի Իսթիքլալ փողոցում, որտեղ 2022 թվականի նոյեմբերին տեղի է ունեցել ահաբեկչություն։ Իսթիքլալի մոտ են գտնվում Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունները։

Ավելւ վաղ ԱՄՆ կառավարությունը զգուշացրել է իր քաղաքացիներին Ստամբուլի կենտրոնում ահաբեկչական հարձակումների վտանգի մասին՝ Ստամբուլում եկեղեցիների, սինագոգների և դիվանագիտական առաքելությունների կամ այլ վայրերի վրա, որտեղ արևմտյան երկրների քաղաքացիները շատ են այցելում։ Հարձակումների ամենամեծ հավանականությունը Ստամբուլի Բեյօղլու, Գալաթա, Թաքսիմ շրջաններում, Իսթիքլալ փողոցում է։

Շվեդիայի գլխավոր հյուպատոսությունը ևս դադարեցրել է այցելուների ընդունումը։