Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արա Զաքարյանն ընտրեց Սիսիանի խնդիրների լուծման կարճ ուղին (ֆոտոշարք, տեսանյութ)

Սիսիանի համայնքի ավագանու ընտրություններին առաջադրված «Ապրելու երկիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Արա Զաքարյանը  քվեարկությանը մասնակցել է կնոջ՝ Հասմիկի եւ  որդու՝ Ալբերտի  հետ։

«Քվեարկեցի Սիսիանի ու սիսիանցիների խնդիրների լուծման կարճ ու արդյունավետ ուղու օգտին»,-դուրս գալով ընտրատեղամասից՝ ասաց Արա Զաքարյանը։

Նկատենք, որ եթե Սիսիանում առավոտյան ընտրողների պասիվություն էր նկատվում, ապա կեսօրից հետո ընտրողներն ակտիվացան։

Հիշեցնենք, որ Սիսիանում  «Ապրելու երկրից» բացի առաջադրվել է 6 ուժ եւս․ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն Հանրապետության», «Մեկ Հայաստան», «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություններն ու «Զարգացող համայնք», «Աշխատանք եւ արդարություն» դաշինքները։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: