Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արամ Խաչատրյանի 120-ամյակի միջոցառումների ցանկում ընդգրկվելու համար ստացվել է շուրջ 40 հայտ. Ժաննա Անդրեասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի առաջին նիստը:

Քննարկվել են հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելուն ուղղված կազմակերպչական մի շարք հարցեր:

Հոբելյանական միջոցառումների ծրագրի շրջանակում աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամները ներկայացրել են նախապատրաստական աշխատանքները, առաջիկա անելիքները: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Արամ Խաչատրյանի 120 ամյակի հոբելյանական միջոցառումների ցանկում ընդգրկվելու համար ստացվել է շուրջ 40 հայտ: Ծրագրի շրջանակում նախատեսվում են՝ հյուրախաղեր, փառատոններ, կրթական միջոցառումներ, ձայնագրություններ, նամակների ժողովածուի հրապարակում, Արամ Խաչատրյանի մասին պատմող տարբեր անդրադարձներ, միջազգային մրցույթ, եզակի նյութերի ցուցադրություն և այլն:

Արայիկ Հարությունյանը համակարգման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների հետևողական աշխատանքը և համագործակցությունը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես, քննարկված ուղղություններով առաջարկություններ ներկայացնելու, պատշաճ իրազեկում ապահովելու վերաբերյալ:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ