Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արայիկ Հարությունյանը կարևորել է տեսչական մարմինների կողմից համապատասխան ոլորտները կարգավորող քայլերը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այցելել է Շուկայի վերահսկողության և Սննդի անվտանգության տեսչական մարմիններ, մասնակցել վերջիններիս խորհուրդների նիստերին:

Քննարկվել են վերոնշյալ տեսչական մարմինների գործունեությանը, ոչ պարենային ապրանքների, սննդի անվտանգության ոլորտները կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխություններին, վերահսկողության նոր մեխանիզմներին և կատարված բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Արայիկ Հարությունյանը կարևորել է տեսչական մարմինների կողմից համապատասխան ոլորտները կարգավորող քայլերը: Ընդգծվել է ՍԱՏՄ-ի կողմից արտահանման, ներմուծման, լաբորատոր փորձաքննությունների, տնտեսվարողների գրանցման ու վերահսկողության ուժեղացման, սննդամթերքի անվտանգության ոլորտում ստուգումների որակի բարձրացման անհրաժեշտությունը:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ տեսչական մարմինների գործունեության զարգացմանը միտված ծրագրերը կառավարության համար ունեն առաջնային նշանակություն ու պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարականներ:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈԻԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ