Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արդյո՞ք նորից կհանդիպեն Հայաստանի և Արցախի նախագահներն ու կաթողիկոսները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը Մայր Աթոռից հետաքրքրվեց, թե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից Հայաստանի ու Արցախի նախկին նախագահներին նոր հանդիպման առաջարկ-հրավեր արվե՞լ է: Եվ եթե այո, ապա ի՞նչ արձագանքներ են եղել նրանց կողմից: Ի պատասխան Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը հղում արեց ավելի վաղ հրապարակված հաղորդագրությանը: «Հաղորդագրթյան մեջ ասված է, որ որոշում է ընդունվել շարունակել հանդիպումները։ Ավելին ասել չեմ կարող»,- նշեց նա:

Նույն սեղանի շուրջն արդյո՞ք նորից կնստեն Հայաստանի, Արցախի նախկին նախագահներն ու կաթողիկոսը (դեռ չասած, որ խոսվում էր առաջիկայում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին նույնպես հրավիրելու մասին), բարդ է ասել: Բայց տրամաբանությունն ու այս օրերին հնչող հայտարարությունները հուշում են՝ ամբողջական կամզով նորից հավաքվելը գուցե արդեն չստացվի:
ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցից հետո, ինչի ժամանակ նա որոշակիորեն գաղտնազերծեց, թե ի՞նչ են խոսել ու քննարկել հանդիպման ժամանակ, ՀՀ երկրորդ նախագահի թիմակիցներն ու ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից սկսեցին առաջ տանել այն միտքը, որ իրենք, այսպես ասած, «կապիտուլյացիայի» մաս չեն կազմի ու չեն արդարացնի Փաշինյանի գործելաոճը:
Այս ամենից ենթադրել կարելի է, որ Տեր-Պետրոսյան-Քոչարյան արդեն իսկ նկատելի «առճակատումը» նախագահների ու կաթողիկոսների՝ առաջիկայում նախանշվելիք հանդիպումը կա՛մ հարցականի տակ կդնի, կա՛մ այն ոչ ամբողջական կազմով տեղի կունենա:

Սևակ Վարդումյան