Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արևմուտքը փորձում է ԱՊՀ-ում արյունալի ջարդ սանձազերծել․ Պուտին

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Արևմուտքի երկրները փորձում են ԱՊՀ-ում հակամարտություններ հրահրել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Հետամուտ լինելով իրենց նպատակներին, մեր աշխարհաքաղաքական հակառակորդները, ինչպես վերջերս ասացինք, պատրաստ են հարվածի ենթարկել բոլորին, ցանկացածին, ցանկացած երկիր  վերածել ճգնաժամի էպիկենտրոնի, հրահրել գունավոր հեղափոխություն և սանձազերծել արյունալի ջարդ։ Այս ամենը մենք  մեկ անգամ չէ,որ  տեսել»,- ասել է նա։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, դա արվում է ավելի արդար աշխարհակարգի ձևավորումը կանխելու համար։ Արևմուտքը փորձում է նորից բորբոքել հին հակամարտությունները՝ ստեղծելով նոր խնդիրներ և ճգնաժամեր։