Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արգանդի պարանոցի քաղցկեղը կարելի է կանխել` պարբերաբար այցելելով բուժզննումների

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Արգանդի վզիկի քաղցկեղը կանանց մոտ հաճախակի հանդիպող չարորակ նորագոյացություններից է: 2021 թվականի տվյալներով` այն երկրորդ տեղում է կանանց մոտ իր տարածվածությամբ:

Նախորդ տարի ՀՀ-ում առաջին անգամ հայտնաբերված չարորակ նորագոյացության 7640 դեպքից 251-ը եղել է արգանդի պարանոցի քաղցկեղ:

Առաջացման պատճառներից ամենահաճախակին մարդու պապիլոմավիրուսի քաղցկեղածին տարատեսակներն են:
Ռիսկի գործոններից են`

• Իմունային համակարգի անբավարարություն,
• հերպես,
• ծխախոտի օգտագործում,
• տարիք (30-40 տարեկան կանայք գտնվում են առավել մեծ ռիսկային գոտում),
• հակաբեղմնավորիչ հաբերի օգտագործում:

Կանխարգելում

Արգանդի պարանոցի քաղցկեղը կարելի է կանխել` պարբերաբար այցելելով բուժզննումների` հիվանդության վաղ հայտնաբերման և բուժման համար:

Խորհուրդ է տրվում նաև մարդու պապիլոմավիրուս թեստի իրականացում յուրաքանչյուր 5 տարին մեկ, Պապ քսուքի պարբերաբար որոշում:

Հայտնաբերված է, որ մարդու պապիլոմավիրուսի առավել հաճախ հանդիպող տեսակները կարող են արգանդի պարանոցի քաղցկեղ և նախաքաղցկեղային վիճակներ առաջացնել։
Կանխարգելման տարբերակներից մեկը ՄՊՎ պատվաստումների իրականացումն է, որն արդյունավետ է և անվտանգ:

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ