Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Առաջարկը ո՞րն է՝ հավերժ պատերա՞զմ, մտնենք Սասուն, դուրս գանք Մո՞ւշ, հա՞, ծովից ծով Հայաստա՞ն». Ալեն Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Այսօր լրագրողները ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հարցրեցին՝ գերիների խոշտանգման այն տեսանյութից հետո էլի՞ պնդելու եք խաղաղության օրակարգի մասին: Նա պատասխանեց.«Այո, որպեսզի նման տեսանյութեր այլեւս չլինեն: Այն բոլոր մարդիկ, ովքեր խաղաղության օրակարգի նկատմամբ բացասական բան են ասում, իսկ առաջարկը ո՞րն է՝ հավերժ պատերա՞զմ, մտնենք Սասուն, դուրս գանք Մո՞ւշ, հա՞, ծովից ծով Հայաստա՞ն: Վարչապետը նշեց, որ մեր պաշտպանական բյուջեն աննախադեպ աճ ունի, մենք շարունակում ենք բանակը զինել: Ո՞վ է ասում, որ բանակ պետք է չլինի, խաղաղության օրակարգն ասում է, որ պետք է բանակ չլինի՞: Եթե ինչ-որ մեկը կարող է ռեալ տարբերակ առաջարկել այն բոլոր նկրտումներին, այն կենացներին, որ մենք հաճախ սիրում ենք ասել՝ հեսա ծովից ծով Հայաստան է լինելու, մտնելու ենք՝ գրավենք, կներեք, ես դրան լուրջ չեմ վերաբերվում: Մենք չենք կարող ժամանակակից աշխարհում զբաղվել հարեւանների նկատմամբ ռազմատենչ հայտարարություններով ու տարածքային պահանջներով»:

Հարցին՝ կարողանո՞ւմ ենք մեր տարածքները գոնե պահենք՝ նա պատասխանեց, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չէ:

Լրագրողները հիշեցրին, որ ադրբեջանցիները Սեւ լճի տարածքում, Ջերմուկում են, վաղուց ներխուժել են մեր տարածք ու Փաշինյանը հայտարարում է, որ պատերազմ չենք անելու՝ Ալեն Սիմոնյանը արձագանքեց. «Այո, մենք պատրաստվելու ենք ՀՀ-ն պաշտպանելու: Նիկոլ Փաշինյանը եւ մեր իշխանության ներկայացուցիչները, դուք էլ լավ տեսնում եք, որ Ջերմուկի եւ ստեղծված իրավիճակով մենք զբաղվում ենք հարցերի լուծմամբ, բայց դա չի լինելու Թուրքիայի, Ադրբեջանի վրա հարձակվելով, որովհետեւ մենք այդ հնարավորությունը չունենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ