Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Առաջարկվում է 2020 թ. սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներն 6 ամսով երկարաձգել

«Պաշտպանության նախարարությունը շուրջ 2 ամիս ձևավորել է պահանջվող փաստաթղթերի փաթեթի մի մասը և այն ներկայացրել հանձնաժողովի ուսումնասիրմանը: Այն ներառում է շուրջ 3500 նմուշ օպերատիվ մակարդակի տեքստային և գրաֆիկական փաստաթղթեր՝ ընդհանուր 10 հազար էջից ավելի ծավալով, որը դեռ վերջնական չէ»,-ԱԺ-ում հայտնեց ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ հիմնավորելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարացնելու  իր նախաձեռնությունը:

Վերջինս առաջարկեց  6 ամսով երկարացնել հանձնաժողովի աշխատանքները:

Նրա խոսով՝ նոր փաստեր և տեղեկություններ բացահատելուց հետո կարիք է առաջացել ՊՆ-ից և պետական այլ մարմիններից ստանալ դրանցից բխող կամ փոխկապակցված ևս այլ նոր փաստաթղթեր և տվյալներ:

«Կատարվելիք աշխատանքների հիման վրա հնարավոր կլինի կազմել հանձնաժողովի կողմից քննման ենթակա անձանց ցանկը և նրանց հրավիրել հանձնաժողով»,-հայտարարեց Քոչարյանը: