Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Առաջին հերթին՝ Չեխիան». Պրահայում պահանջել են չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Պրահայի փողոցներ՝ դատապարտելու Չեխիայի կառավարության գործողությունները՝ ուղղված էներգետիկ ճգնաժամի կարգավորմանն ու Ուկրաինային աջակցելու համար։ Այս մասին գրում է euronews-ը։

Ցուցարարները պահանջել են պահպանողական վարչապետ Պետր Ֆիալայի գլխավորած կառավարության հրաժարականը։

Ակցիան անցկացվել է «Առաջին հերթին՝ Չեխիայի Հանրապետությունը» կարգախոսի ներքո։

Ցուցարարները դեմ են արտահայտվել հակառուսական պատժամիջոցներին, Չեխիայի անդամակցությանը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին, ինչպես նաև պահանջել են ավելի մեծ օգնություն էներգակիրների գների կտրուկ աճից տուժածներին:

Տեսանյութն՝ այստեղ։