Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Առանց տնակային ավանի ապամոնտաժման Գյումրին զարգացում չի ունենալու․ Փաշինյան

«Գյումրու տնակներում մարդիկ են ապրում, որոնք մոտակա գյուղերում ունեն բնակարան»,- ԱԺ-ում, պատասխանելով Գյումրի քաղաքում տնակներում դեռևս բնակվող  քաղաքացիների ճակատագրին վերաբերող հարցին, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․

«Տնակ են գնել և բնակվում են Գյումրիում։ Կան տնակներ, որոնք ավերակ են։Կան տնակներ, որոնք շարունակում են մնալ այն մարդկանց տիրապետության ներքո,որոնք ունեն բնակարան։ Այսինքն՝ մոտակայքում ունեն բնակարան, տնակն էլ ժամանակին չի ապամոնտաժվել»։

Ըստ Փաշինյանի պետք է պարզել, թե ում նկատմամբ խետությունն ունի պարտավորություն։

«Եթե կան այդպիսի մարդիկ, ուրեմն երաշխավորում ենք, որ պետությունը պետք է պարտավորությունը կատարի, բայց եթե կան մարդիկ, որոնք իրենց տունը թողել են և համարել են  տնակում ապրելը հեռանկարային, մենք չենք կարող այդ քայլերով երկրի զարգացումն ապահովել։ Եթե մենք դա չանենք, ապա այդ մարդիկ անընդհատ կգան և այդ տնակներում կբնակվեն։ Առանց տնակային ավանի ապամոնտաժման Գյումրին իրական զարգացում չի ունենալու»,- հավելեց նա։