Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Առկա է կոմայի նախանշան». դատարանը հրատապ կարգով քննում է Աղվան Հովսեփյանի հանդեպ գրավ կիրառելու միջնորդությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով այսօր 16:30-ին առաջին ատյանի դատարանում հրավիրված հրատապ նիստն էր։ Նրա պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան, որով խնդրել են հրավիրել արտահերթ դատական նիստ եւ Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված` կրկին քննարկել խափանման միջոցի փոփոխման հարցը։ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակի վերաբերյալ նոր փաստաթղթեր են ներկայացվեցին` առողջական վիճակի վատթարացման ու կոմայի նախանշանների մասին։

Աղվան Հովսեփյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը դատարանին ներկայացրեց բժշկական տեղեկանքներ այն մասին, որ Աղվան Հովսեփյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է. օրերս մեկ բժշկական կենտրոնից մյուսը տեղափոխվելու ճանապարհին նա ուշագնաց է եղել ոստիկանության ուղեկցող գումարտակի մեքենայում, եւ ԲԿ-ի տրամադրած տեղեկանքների համաձայն` ուշագնացությունը, որը համարվում է կոմայի նախանշան, հետեւանք է արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակի։ Աղվան Հովսեփյանը 69 տարեկան է, շաքարային դիաբետի ծանր տեսակով է տառապում։

Պաշտպանական կողմը միջնորդեց խափանման միջոց կալանքը փոխել եւ կիրառել գրավ։

Հատկանշական է, որ հանրային մեղադրողները միջնորդության դեմ չառարկեցին ու փաստեցին, որ պաշտպանների վկայակոչածը նոր հանգամանք է համարվում։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի կարճ ժամանակ անց։

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է բիզնես գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման համար։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ