Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Առուշ Առուշանյանը, Հայկազ Բաղմանյանն ու Հովիկ Աբրահամյանը՝ Սուրիկ Խաչատրյանից պարտք վերցնողների ցուցակում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հակակոռուպցիոն դատարանում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ապօրինի ծագման գույքը բռնագանձելու դատախազության ներկայացրած հայցի քննության ժամանակ այսօր մեղադրող դատախազն ասաց, որ իրենց ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ Խաչատրյանը մի շարք իրավաբանական ու ֆիզիկական անձանց գումարային փոխառություններ է տվել, որոնց վերադարձի մասին տվյալներ իրենք չեն ստացել:

«Այսինքն, ըստ էության, այդ փոխառությունները տրամադրված են եւ այդ գումարները դատախազության հաշվարկներով տրամադրվել են ապօրինի գումարների հաշվին: Հետեւաբար, այդ փոխառության պահանջի իրավունքը եւս ենթակա է բռնագանձման հօգուտ ՀՀ–ի, այսինքն՝ դատարանի՝ բավարարման դեպքում այդ փոխառությունները պետք է վերադարձվեն ՀՀ-ին, ոչ թե Սուրիկ Խաչատրյանին»,- ասաց դատախազը:

Մեղադրողը թվարկեց նաեւ Սուրիկ Խաչատրյանի փոխառություններից օգտվող անձանց ցուցակը. ըստ այդմ՝ Աշոտ Մինասյանին տրվել է 40 միլիոն դրամի չափով փոխառություն, Հրայր Առաքելյանին՝ 40 միլիոն դրամի չափով, Առուշ Առուշանյանին՝ 3 միլիոն 350.000 դրամի չափով (խմբ. Գորիսի գործող քաղաքապետ), Էրիկ Համբարձումյանին՝ 56 միլիոն դրամի չափով, Հայկազ Բաղմանյանին՝ 10 միլիոն դրամի չափով (խմբ. Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ), Հովիկ Աբրահամյանին՝ 40 միլիոն դրամի չափով (խմբ․ ԱԺ նախկին նախագահ), Սպարտակ Սիմոնյանին՝ 7 միլիոն 297. 788 դրամի չափով, Գարեգին Լազարյանին՝ 1 միլիոն դրամի չափով:

Դատախազը թվարկեց նաեւ իրավաբանական անձանց ցուցակը, որոնք նախկին մարզպետի փոխառություններից օգտվել են, ցուցակում 7 ընկերություն էր, իսկ փոխառությունների ընդհանուր չափը հասնում էր մի քանի միլիոնի:

Դատախազությունը պահանջում է նաեւ Սուրիկ Խաչատրյանի կնոջ եղբորից՝ Վարդան Բարսեղյանի տված փոխառությունները բռնագանձել:

Մեղադրող դատախազը նշեց, որ կրկին իրենց դիրքորոշմամբ՝ Վարդան Բարսեղյանի անունից ու հաշվեհամարից են տրամադրված այդ փոխառությունները, սակայն իրականում Սուրիկ Խաչատրյանին պատկանող դրամական միջոցներից է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ