ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմաշի հոգեկան առողջության կենտրոնում անձանց պահման և առողջության իրավունքների ապահովման պայմանները բավարար չեն:

Այս մասին այցի ընթացում արձանագրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` նշելով, որ Արարատի մարզպետարանի գործընկերների հետ կկազմվի աշխատանքային ծրագիր` առողջության կենտրոնի հետագա կարգավիճակը հստակեցնելու նպատակով:

Այս կենտրոնում գտնվում են հիմնականում խնամքի կարիք ունեցող անձինք: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քանիցս ընդգծել է բուժական և խնամքի ծառայություններն առանձնացնելու նպատակահարմարության մասին` ի նպաստ կենտրոններում գտնվող անձանց:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր