Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արմավիրի մարզի 65-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ Արմավիրի մարզի 65-ամյա բնակչի ենթադրյալ սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2023թ. փետրվարի 5-ին՝ ժամը 23:45-ին, Արմավիրի շտապօգնության կայանից ստացված ահազանգի հիման վրա ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցները մեկնել են Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերվել է նույն քաղաքի վերոնշյալ բնակչի դին։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարված դիահերձմամբ անձի մարմնի տարբեր հատվածների վրա հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ, նախնական տվյալներով մահվան պատճառ է հանդիսացել տրավմատիկ-հեմոռագիկ շոկը։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2023թ. փետրվարի 5-ին 65-ամյա տղամարդը խանութում օղի է խնդրել և մերժում ստանալով՝ խանութում սկսել է հայհոյանքներ հնչեցնել: Խանութի աշխատակցուհու որդին, ներս մտնելով և լսելով հայհոյանքները, սկսել է հարվածներ հասցնել 65-ամյա տղամարդու մարմնի տարբեր մասերին: Այնուհետև խանութի աշխատակցուհին և ամուսինը տղամարդուն տեղափոխել են իրենց տուն, որտեղ կարճ ժամանակ անց նկատել են, որ չի շնչում, և զանգահարել են շտապօգնություն:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 21-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե