Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արմեն Բայբուրթյանը, Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը, Մարկ Մալքասյանը միացել են Հայկական ազգային ինստիտուտի ղեկավարների խորհրդին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Վաշինգտոն –  Հայկական ազգային ինստիտուտը (ANI) հայտարարեց ղեկավարների խորհրդի նոր անդամների ընտրության մասին։ ANI-ի Խորհրդի նախագահ Վան Գրիգորյանը ողջունեց դոկտոր Արմեն Բայբուրթյանին, Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանին և պարոն Մարկ Մալքասյանին, ովքեր միանում են ներկայում ծառայող անդամներին, ներառյալ՝ Քերոլին Մուգարին, Անի Թոթահին, Բիանկա Քադյան Դոդովին և խորհրդի պատվավոր նախագահ Արամ Կալուսդյանին:

«ANI-ն բախտավոր է, որ համալրում է իր խորհրդի կազմը նման նշանավոր մարդկանցով»,– ասաց Գրիգորյանը: «Ի սկզբանե մեր ինստիտուտը հասկացավ, որ հայոց պատմության վատագույն էջերը կարող էին կրկնվել: Փորձաքննության ավելացումը, որն արտացոլում են մեր խորհրդի նոր անդամները, ոչ միայն կխթանի ANI-ի կրթական առաքելությունը, այլև կնպաստի ցեղասպանության կանխարգելման մեր ջանքերին»:

Դոկտոր Բայբուրթյանը, ով ունի պատմական գիտությունների դոկտորի աստիճան և ևս մեկ դոկտորի աստիճան՝ միջազգային հարաբերությունների գծով, մի շարք պաշտոններ է զբաղեցրել ամբողջ աշխարհում և Միացյալ Նահանգներում՝ գնալով ավելի կարևոր դարձող հանձնարարություններով` Հայաստանի Հանրապետության դեսպանի և գլխավոր հյուպատոսի կարգավիճակով: Նա նաև ծառայեց Երևանի պետական համալսարանի և Մասաչուսեթսի Ամհերսթի համալսարանի դասախոսական կազմերում: Դոկտոր Բայբուրթյանը, ավարտելով իր դիվանագիտական ծառայությունը դեսպանի կոչումով, այժմ աշխատում է ԱՄՆ-ում։

Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանը, ով նաև պատմության և պատմագիտության դոկտորի կոչում ունի ու նաև աշխատում Հայ եկեղեցու եկեղեցական իրավունքի վրա, եղել է Ամերիկայի Հայ Առաքելական Եկեղեցու երկարամյա թեմական պատվիրակը Վաշինգտոն քաղաքում: Արևելյան թեմի Էկումենիկ տնօրենի կարգավիճակում նա ընտրվել էր ծառայելու Եկեղեցիների համաշխարհային խորհրդի մի քանի պաշտոններում և Միացյալ Նահանգների եկեղեցիների ազգային խորհրդի նախագահի պաշտոնում: Նա ներկայումս Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կենտրոնական կոմիտեի մոդերատորի տեղակալն է։

Պարոն Մարկ Մալքասյանը հայոց նորագույն պատմությանը նվիրված մի շարք կարևոր աշխատությունների հեղինակն է, այդ թվում՝ «Ղա-րա-բաղ. Ազգային դեմոկրատական շարժման առաջացումը Հայաստանում»: Ուսուցիչ և ուսումնական ծրագրերի մշակող Մալքասյանը նաև վեբ ծրագրավորող է, ով ամենասկզբից ծառայել է որպես ANI-ի վեբ-վարպետ և մեծապես նպաստել է ինստիտուտի առցանց ներկայության ամրապնդմանը, որի կայքերը երկար ժամանակ եղել են Հայոց ցեղասպանության թեմայով առաջատար տեղեկատվության աղբյուրները:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ ANI կայքը վերջին տարիների ընթացքում տարեկան միլիոնավոր դիտումներ է հավաքել, և դրա վրա հիմնվում են բազմաթիվ ակադեմիական և լրատվական աղբյուրներ: ANI կայքի թարգմանված տարբերակները հասանելի են նաև թուրքերեն, իսպաներեն և արաբերեն լեզուներով: Ինստիտուտի կողմից հավաքված և նրա կայքում տեղադրված հաստատող փաստաթղթերի հսկայական կատալոգը մի եզակի առանձնահատուկ հավաքածու է, որը ծառայել է որպես պատրաստի ռեսուրս համայնքի ջանքերի համար՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ապահովելու համար:

Դոկտոր Ռուբեն Ադալյանին, ով 1997-ին ANI-ի հիմնադրումից ի վեր աշխատել է որպես տնօրեն, անցյալ տարի միացավ պրն. Ռոբերտ Արզումանյանը, ով աջակցում է ինստիտուտի առցանց ռեսուրսների և սոցիալական ցանցերի սպասարկմանն ու ընդլայնմանը: Բացի իր ընդարձակ կայքից, ANI-ն նաև սպասարկում է Ամերիկայի Հայոց ցեղասպանության առցանց թանգարանը, որը ծառայել է որպես ևս մեկ կարևոր և հանրամատչելի կրթական ռեսուրս ուսուցիչների և ուսանողների համար:

Հայկական ազգային ինստիտուտը (ANI) հիմնադրվել է 1997 թվականին:  Այն 501(c)(3) ուսուցողական բարեգործական կազմակերպություն է Վաշինգտոնում, որը նվիրված է Հայոց Ցեղասպանության ուսումնասիրմանը, հետազոտմանն ու հաստատմանը: ANI-ի կայքէջից կարելի է օգտվել անգլերեն, թուրքերեն, իսպաներեն և արաբերեն լեզուներով: ANI-ն նաև սպասարկում է Ամերիկայի Հայոց ցեղասպանության առցանց թանգարանը (AGMA):

Հայկական ազգային ինստիտուտը (ANI) հիմնադրվել է 1997 թվականին:  Այն 501(c)(3) ուսուցողական բարեգործական կազմակերպություն է Վաշինգտոնում, որը նվիրված է Հայոց Ցեղասպանության ուսումնասիրմանը, հետազոտմանն ու հաստատմանը: ANI-ի կայքէջից կարելի է օգտվել անգլերեն, թուրքերեն, իսպաներեն և արաբերեն լեզուներով: ANI-ն նաև սպասարկում է Ամերիկայի Հայոց ցեղասպանության առցանց թանգարանը

Ամերիկայի հայկական համագումար