Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արմեն Գրիգորյանը հանդիպել է դեսպան Լին Թրեյսիին

Դեկտեմբերի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։

«ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների խորացման և տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված անձնական ներդրման համար։ Ա․ Գրիգորյանը հաջողություններ է մաղթել տիկին դեսպանին հետագա աշխատանքային գործունեության մեջ և վստահությամբ ընդգծել, որ դեսպանի պաշտոնավարման տարիներին ձևավորված կառուցողական փոխհարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ։

Տիկին դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել առաքելության ընթացքում ձևավորված փոխադարձ ջերմ և գործնական հարաբերությունների ու արդյունավետ աշխատանքի համար՝ մաղթելով Հայաստանին և հայ ժողովրդին խաղաղություն և բարեկեցություն»,- ասվում է հաղորդագրությունում։