Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արկադի Դվորկովիչին ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արկադի Դվորկովիչին Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ:

«Ձեզ վերստին վստահվեց այդ բարձր պաշտոնը, ինչը վկայում է ՖԻԴԵ-ի, շախմատի ազգային ֆեդերացիաների ու շախմատային լայն հանրության կողմից Ձեր հանդեպ վստահության և  աջակցության մասին։

Շախմատը ոչ միայն խաղ է, ոչ միայն գաղափարների ու  բնավորությունների մրցակցություն, այլև տեխնոլոգիաների պայքար, որը ժամանակակից աշխարհում յուրովի խթանում է մարդկային ինտելեկտի զարգացմանը և գիտության առաջընթացին:

Վստահ եմ, որ Ձեր գիտելիքները, մասնագիտական պատրաստվածությունը և կազմակերպչական որակները կնպաստեն այս ինտելեկտուալ խաղի սահմանների ընդարձակմանն ամբողջ աշխարհում»,- մասնավորապես ասված է շնորհավորական ուղերձում: